Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +16–ի. եղանակի տեսություն

Կապան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին չոր եղանակ է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի –Sputnik. Այսօր և առաջիկա չորս օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Այսօր ցերեկը Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կտատանվի +12-ից +16–ի սահմանում։ Ամենացուրտը կլինի Շիրակում (+3-ից +6), Կոտայքում (+5-ից +7) և Արագածոտնում (+4-ից +7)։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 5-7 աստիճան տաքություն, գիշերը` 6-8 աստիճան ցուրտ։
Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել