Եվգենի Պրոնինն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Հայաստանից

Զույգի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու շնորհավորել զույգին Ամանորի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Հայտնի ռուս դերասան Եվգենի Պրոնինը, որն ընտանիքի հետ Հայաստանում է, «Ինստագրամի» իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:
Եվգենի Պրոնինըլուսանկարներում կնոջ` պրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու հետ է։
«Լավագույն բանը, որը կարելի է անել Ամանորին, հարազատներին սեր ու ջերմություն տալն է»,–հրապարակմանը կից գրել է դերասանի կինը և նշել ամուսնուն։
Զույգի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Շատ գեղեցիկ ընտանիք եք», «Դուք լավագույնն եք», «Երջանիկ ու առողջ եղեք»»,–գրել են նրանք։
Նշենք, որ Եվգենին և նրա հայազգի կինը` Քրիստինան, ամուսնացել են 2019 թվականին։ Նրանք ունեն մեկ որդի` Հարին։
«Հայաստանը չի դադարում զարմացնել». դերասան Եվգենի Պրոնին