Դիտավորյալ քայլ էր. Սոնա Շահգելդյանը խոսել է իր հետ կապված լուրերի մասին

Երգչուհու խոսքով` իր մեքենայի ապակին կոտրել է իրեն ճանաչող մարդ, որպեսզի Ամանորի գիշերը վատություն անի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայտնի երգչուհի Սոնա Շահգելդյանը հաստատել է, որ անհայտ անձինք կոտրել են իր մեքենայի ապակին։ Նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում։
«Կարծում եմ որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, Ամանորի գիշերը վատություն անելու ինձ։ Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, որոնք զբաղվում են այդ գործով»,–գրել է երգչուհին։
Շահգելդյանի խոսքով` գտնվել են բարի մարդիկ, որոնք օգնել են նոր ապակի տեղադրել, իսկ ինքը չի չեղարկել իր ծրագրերն ու անցել է աշխատանքի։ Երգչուհին չի անդրադարձել գողացված գումարի մասին լուրերին։
Հիշեցնենք` ավելի վաղ shamshyan.com–ը գրել էր, որ Շահգելդյանին Ամանորի գիշերը թալանել են։