Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

Մոսկվա
Բոլոր ցուցանիշները գերազանցել են հունվարի 2-ի համար օդի առավելագույն ջերմաստիճանի օրական ռեկորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մոսկվայում հունվարի 2-ի համար ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել, կեսգիշերին ջերմաստիճանը կազմել է 6,2 աստիճան։ Տեղեկությունը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Մոսկվայում անցած գիշեր անոմալ բարձր ջերմաստիճան է եղել՝ կեսգիշերին քաղաքի հիմնական օդերևութաբանական կայանում ջերմաչափերը ցույց են տվել +6,2 աստիճան, ժամը 01։00-ին եղել է +5,7 աստիճան, իսկ ժամը 02։00-ին՝ +4,1։ Այս բոլոր ցուցանիշները գերազանցում են հունվարի 2-ի համար օդի առավելագույն ջերմաստիճանի օրական ռեկորդը»,- Telegram-ում գրել է Լեուսը։
Նա նաև նշել է, որ նախորդ ռեկորդը գրանցվել է 2007 թվականին, երբ մաքսիմալ ջերմաստիճանը կազմել է +3,6 աստիճան։
Լեուսի խոսքով` միայն ժամը 03։00-ին է ջերմաստիճանը նվազել նախորդ ռեկորդից։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի. եղանակի տեսություն