Մակեևկայում ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով ՌԴ–ի տասնյակ զինվորականներ են զոհվել

Մակեևկա
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով HIMARS–ի երկու ռեակտիվ արկ է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հարված է հասցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում գտնվող մասնագիտական ուսումնարանի շենքին, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնության 63 զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու աջակցություն», – ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալով` Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 6 հրթիռներով հարվածել է ԴԺՀ–ի Մակեևկա բնակավայրում գտնվող ՌԴ ԶՈւ ժամանակավոր տեղակայման կետին, ՌԴ ՀՕՊ համակարգերը HIMARS–ի երկու ռեակտիվ արկ են խոցել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 311-րդ օրը։