Թբիլիսիի գլխավոր տոնածառն Ամանորի գիշերն այրվել է

Հրդեհի պատճառը հրավառ նյութերի հետ անզգուշ վարվելն է։
Sputnik
Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տոնածառը, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում, այրվել է Ամանորի գիշերը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները սոցցանցերի պաշտոնական էջերում։
Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառը հրավառ նյութերի նկատմամբ անզգույշ վարվելն է եղել։ Սկզբում ականատեսները տեսել են ծուխը, ապա սկսել է այրվել տոնածառի խաղալիքներից մեկը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնց հաջողվել է կարճ ժամանակում մարել հրդեհը։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։