ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ստանձնել է պաշտոնը

Իմանգալի Տասմագամբետովը Երևանում. Արխիվային լուսանկար
Նշանակման մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 1-ից ստանձնել է պաշտոնը։ Ղազախստանի ներկայացուցիչն այս պաշտոնում փոխարինել է իր բելառուս գործընկերոջը` Ստանիսլավ Զասին։
Անցյալ տարեվերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի լայն աջակցություն ցուցաբերել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին։
Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով։
Իմանգալի Տասմագամբետովը ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 9-ին Ղազախստանում։ Նա տարիների ընթացքում զբաղեցրել է պետքարտուղարի, վարչապետի, պաշտպանության նախարարի, Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։ 2017-2019 թթ եղել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպանը։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, քաղաքական գիտությունների դոկտոր։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։