Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է

Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ամանորյա շնորհավորական ուղերձում:
«Գալիք տարում ուզում եմ բոլորին մաղթել դյուցազնական առողջություն, ոգու ամրություն, հուսալի և հավատարիմ ընկերներ և, իհարկե, պարզ երկինք: Մեր հաղթանակը, ինչպես և Նոր տարին, անխուսափլի է»,-ասել Է Շոյգուն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։
Գերատեսչության ղեկավարի խոսքով, ռուս զինվորականները հերոսաբար են կատարում մարտական խնդիրները առաջնագծում և դիրքերում, մարտական հերթապահության մեջ և համաշխարհային օվկիանոսի հեռավոր շրջաններում:
«Դուք այսօր պաշտպանում եք ոչ միայն Ռուսաստանի մեծ պատմությունը, այլև նրա պայծառ ապագան։ Մեզանից յուրաքանչյուրի հետևում Ռուսաստանն է»,- ընդգծել է նա՝ զինծառայողներին շնորհակալություն հայտնելով զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար։ Նախարարը նշել է, որ «անցնող տարին ընդմիշտ կմտնի Հայրենիքի ռազմական տարեգրության մեջ ձեր անմահ սխրանքներով, նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում անձնուրաց քաջությամբ և հերոսությամբ»:
Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում
«Մենք միշտ կհիշենք մեր ընկերներին, ովքեր իրենց զոհաբերել են մարտական առաջադրանքներ կատարելիս` հանուն խաղաղ մարդկանց ցեղասպանությունից և բռնությունից փրկելու, միայն ռուսերեն խոսելու իրավունքի համար։ Նրանց հիշատակը հավերժ կապրի Ռուսաստանի ժողովուրդների սրտերում»,-ասել է նա։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել բժիշկներին, պաշտպանական արդյունաբերական համալիրի աշխատակիցներին, շինարարներին և կամավորներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն և իրենց ներդրումն են ունենում երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: