Մեր խնդիրը ուժեղ պետություն ունենալն է. Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր

ՀՀ վարչապետը սահմանագծում մարտական ծառայություն իրականացնող մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով։
Sputnik
Ամանորի նախաշեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է սահմանային զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր
«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար և մաղթում բարի ծառայություն: Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի: Սա էլ մեր ճակատագիրն է և պետք է այն պատվով, կամքով տանենք ու մեր խնդիրը լուծենք: Իսկ մեր խնդիրը՝ ուժեղ պետություն ունենալն է, և այսօր, այո, մենք այդ հնարավորությունն ունենք: Դա քաղաքական խնդիր է, մենք պետք է այն լուծենք՝ քաղաքական ղեկավարությունը: Զինվորականությունը մեզնից պետք է պահանջի, մենք էլ իրենից»,- նշել է վարչապետը և շնորհավորել բոլորի Ամանորը:
Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորների, մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն:
1 / 4

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր

2 / 4

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր

3 / 4

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր

4 / 4

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանային զորամասեր