Մահացել է հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ
2013 թվականից նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Մահացել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, հայտնել Է Վատիկանի լրատվական ծառայությունը։
Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ռատցինգեր) կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահը զբաղեցրել է 2005 թվականի ապրիլից մինչեւ 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում: