Վերջին 2 շաբաթում ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացության ակտիվություն է նկատվում

Դիմակով կին
Տարեց մարդկանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում հանրային վայրերում դիմակ դնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի երկրներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար:
Գերատեսչությունը տարեց մարդկանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորում է հանրային վայրերում դիմակ դնել վարակվելուց խուսափելու համար:
Մեկ շաբաթում ՀՀ–ում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել, բուժումը շարունակում է 232 մարդ