Շիրակում պարեկները 18-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի քանի դեպք են հայտնաբերել։
Sputnik
Պարեկները Շիրակի մարզում հերթական անգամ թմրամիջոցներ են հայտնաբերել։ Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 23.20-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են կասկածելի վարքագծով մի քաղաքացու։ Իսկ երբ մոտեցել են նրան, դիմել է փախուստի։
Պարեկները ձերբակալել են քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին։ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նա ասել է, որ դա իր օգտագործման համար թմրամիջոց է։
Երեկ` դեկտեմբերի 29-ին, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ինչից հետո պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են վարորդին և ուղևորին։ 27-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ նույն գյուղի բնակիչ 20-ամյա ուղևորի մոտ` կանեփի սերմեր։
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Մեկ օրում ՀՀ ոստիկանները բացահայտել են հանցագործության 30 դեպք