Մոսկվայում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Արխիվային լուսանկար
Չվերթները հետաձգվել են եղանակային վատ պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Ըստ Yandex.Schedules-ի տվյալների,«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքները չեն իրականացել ձյան տեղումների պատճառով։
Մոսկվայի ժամանակով ժամը 08:50-ի (Երևանի ժամանակով 09:50) դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ է հետաձգվել, ևս 2–ը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ։ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Սինենկովը հայտնել էր, որ այսօր սպասվում է ամպամած եղանակ, երբեմն՝ ձյուն և մինչև 2 աստիճան տաքություն։