Ի՞նչ արդյունքներ ունի Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության 10 ամիսների տվյալներով

Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռուսական հատուկ ռազմական գործողությունը ՌԴ ազգային շահերի պաշտպանության համար հարկադրված միջոց է։
Sputnik
Ռուսաստանը մինչև վերջ փորձում էր խուսափել իրադարձությունների ռազմական զարգացումից։ Դեռ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվան Վաշինգտոն և Բրյուսել էր ուղարկել անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին պայմանագրերի նախագծեր։ Մասնավորապես, առաջարկել էր բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, հրաժարվել ցանկացած ռազմական գործունեությունից Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում։ Արևմուտքը վճռականորեն մերժեց Կրեմլի հիմնական առաջարկները, և Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի դարձավ։
Ի՞նչ արդյունքներ ունի Ռուսաստանն այս 10 ամիսների տվյալներով։ 4 շրջաններ վերադարձել են Ռուսաստանի կազմ, վերամիավորման օգտին են քվեարկել ԴԺՀ–ի բնակչության 99,23%, ԼԺՀ–ում՝ 98,42%, Զապորոժիեի մարզում՝ 93,11%, Խերսոնի մարզում՝ 87.05%։ Ռուսաստանին միացած նոր տարածքների բնակչությունը 6-8 միլիոն է։ Ոչնչացվել են ՆԱՏՕ-ի 11 օբյեկտներ և բազաներ, Պենտագոնի 30 բիոլաբորատորիաներ, Ուկրաինայի ԶՈւ անձնակազմի կորուստները` 100- 400 հազար է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 308-րդ օրը։