Հարկային հանցագործությունների և մաքսանենգության քննությունը ՊԵԿ-ից փոխանցվում է ՔԿ–ին

ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ հունվարի 1-ից փոխանցվում են ՔԿ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հարկային բնույթի հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննությունը 2023թ–ի հունվարի 1-ից ՊԵԿ-ից փոխանցվում է քննչական կոմիտեին։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Սա նշանակում է, որ 2023թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել քննչական կոմիտեին։

«Իրավական ակտերի հիման վրա կատարված փոփոխության արդյունքում ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՔԿ-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս փոփոխությունը բխում է դեռևս 2019թ կառավարության որոշումներով հաստատված դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։
ՀՀ պետական բյուջեից շուրջ 560 մլն դրամ են հափշտակել. ՊԵԿ-ը հանցավոր սխեմա է բացահայտել