Ձեր սիրելի Բունկան դարձավ 15 տարեկան. Երևանի կենդանաբանական այգին նշում է փղի ծնունդը

Բունկա անունով փիղը կադրերում հաճույքով միրգ ու բանջարեղեն է ուտում։
Sputnik
Այսօր Երևանի կենդանաբանական այգում ապրող փղի ծննդյան օրն է։ Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել է փղի ծննդյան «տոնակատարությունը»։
Կադրերում Բունկա անունով փիղը միրգ ու բանջարեղեն է համտեսում։ Այգու աշխատակիցները փղի վանդակում մրգերով ու բանջարեղեններով գրել են «Բունկա–15»։
«Ձեր սիրելի փղիկը դարձավ 15 տարեկան։Իսկ աշխատակիցներն այսպես շնորհավորեցին նրան»,–տեսանյութին կից նշված է հրապարակման մեջ։
Նշենք, որ Բունկա փիղը Երևանի կենդանաբանական այգում է 2014 թվականից. այդ ժամանակ էր, որ բոլորին հայտնի Գրանտ փղիկը տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի՝ սիրելիի մոտ:
Փղիկը «ջրիկացել» է լողավազանում. տեսանյութը միլիոնավոր մարդիկ են դիտել
Այգու աշխատակիցների խոսքով` Բունկան չարաճճի ու խելացի է, կամակոր բնավորություն ունի. զայրանում է, երբ սնունդն ուշացնում են, բացի այդ՝ մշտապես հատուկ խնամք է պահանջում: