Սերբերը սկսել են ապամոնտաժել բարիկադները. կադրեր

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր հայրենակիցներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաները տարածաշրջանում:
Sputnik
Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում սկսել են ապամոնտաժել բարիկադները, որոնք կանգնեցվել էին ի պաշտպանություն ձերբակալված սերբերի։
Կադրերը հրապարակել է «Նովոստի» պարբերականը։ Նշվում է, որ «Մերդարե» անցակետի արգելապատնեշն արդեն հեռացրել են, երթևեկությունը վերականգնվում է։
Հիշեցնենք` իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց, երբ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը դեկտեմբերին հյուսիսում մի քանի ոստիկանի ձերբակալեց 1998-1999թթ. հակամարտության ժամանակ ռազմական հանցագործությունների և ահաբեկչության կասկածանքով: Դրան ի պատասխան Կոսովոյի սերբերը դեկտեմբերի 10-ին բարիկադներ կառուցեցին։
ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունը Բելգրադին և Պրիշտինային կոչ արեցին անհապաղ թուլացնել իրադրությունը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցուցարարներին հորդորեց քանդել բարիկադները։
Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երաշխավորել են, որ Կոսովոյի հյուսիսում բողոքի ցույցերի մասնակիցներից ոչ մեկին չեն հետապնդի և չեն ձերբակալի։