ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը դադարեցրել է բանակցությունները Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբներից մեկի առաջարկի պատճառով: Տեղեկությունը հայտնում է կատարցի լրագրող Մոհմմամեդ Ալ Քաաբին։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռոնալդուն «Ալ Նասր» ակումբի հետ 7 տարվա (մինչև 2030 թ․) պայմանագիր կկնքի, որից 2,5 տարին կանցկացնի որպես խաղացող, իսկ կարիերան ավարտելուց հետո Սաուդյան Արաբիայի դեսպանը կդառնա 2030 թվականի աշխարհի առաջնությունը Եգիպտոսի և Հունաստանի հետ համատեղ անցկացնելու հայտ ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալ Մադրիդում» և իտալական «Յուվենտուսում»։ Նա հինգ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ Անգլիայի չեմպիոն, երկու անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն։