Պելեն մահացավ

Պելե
Ֆուտբոլի լեգենդը հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 82 տարեկանում մահացել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Տեղեկությունը հայտնում է նրա դուստրը` Քելլին Քրիստինա Նասիմենտուին։
«Այն ամենը, ինչ մենք ունենք, քո շնորհիվ է։ Մենք քեզ անչափ ենք սիրում: Հանգչիր խաղաղությամբ», - գրել է նա ինստագրամյան էջում։
Հոսպիտալացված Պելեն հրաժեշտ է տվել հարազատներին և ընկերներին
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։