Օդեսայում ապամոնտաժել են Սուվորովի և Եկատերինա II-ի հուշարձանները. տեսանյութ

Քաղաքի հիմնադիր կայսրուհու հուշարձանի ապամոնտաժման օգտին, իբր, քվեարկել են «ակտիվ քաղաքացի» պորտալում։
Sputnik
Օդեսայում Եկատերինա II-ի ապամոնտաժված հուշարձանի փոխարեն տեղադրել են Ուկրաինայի դրոշը։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Բրատչուկը։
Օդեսայում այս գիշեր ապամոնտաժել են Սուվորովի և Եկատերինա II-ի հուշարձանները, տեղեկանում ենք Sputnik Live-ի էջից։
«Մենք համբերատար ժողովուրդ ենք». Լավրովը՝ հատուկ գործողության ավարտի ժամկետների մասին
Քաղաքի հիմնադիր կայսրուհու հուշարձանի ապամոնտաժման օգտին, իբր, քվեարկել են «ակտիվ քաղաքացի» պորտալում։
Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ հուշարձանների ապամոնտաժումը դժգոհություն կառաջացնի հասարակության շրջանում և կնպաստի ռուսամետ տրամադրությունների աճին։ Դրանից հետո Զելենսկին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունից և ՆԳՆ-ից պահանջել է ստուգել, թե քաղաքապետը որքանով է հավատարիմ Կիևին։