Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը

Արտեմևն աշխատել է ռեժիսորներ Անդրեյ Տարկովսկու և Նիկիտա Միխալկովի հետ՝ երաժշտություն գրելով «Սոլարիս», «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ` օտար», «Սիրո ստրուկը» և այլ ֆիլմերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը, հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Առայժմ պաշտոնական հաստատում չկա։
Երաժիշտը 85 տարեկան էր։
Արտեմևը հայտնի է որպես Անդրեյ Տարկովսկու, Նիկիտա Միխալկովի և Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմերի երաժշտության հեղինակ։
Մահացել է երաժիշտ, Ալսուի և Ժասմինի երգերի հեղինակ Ալեքսանդր Շևչենկոն
1999 թվականին նա ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում, 2022 թվականին դարձել է Աշխատանքի հերոս։