Մահացել է Էստոնիայի նախկին վարչապետը

Էդգար Սավիսաար
Էդգար Սավիսաարը զբաղեցրել է նաև Էստոնիայի ներքին գործերի նախարարի, էկոնոմիկայի ու հաղորդակցության նախարարի պաշտոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Այսօր 72 տարեկանում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ և Տալլինի նախկին քաղաքապետ Էդգար Սավիսաարը։ Տեղեկությունը հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Էդգար Սավիսաարը մահացել է Տալլինի կենտրոնական հիվանդանոցում։ Սավիսաարը էստոնական քաղաքական դաշտի ականավոր դեմքերից էր, նա կարեւոր դերակատարություն է ունեցել նորանկախ Էստոնիայի կառուցման գործում» - նշված է հաղորդագրության մեջ:
Սավիսաարը Ժողովրդական ճակատի հիմնադիրներից էր, վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1990-1992 թվականներին։ Նա նաև ղեկավարել է ներքին գործերի, էկոնոմիկայի և հաղորդակցության նախարարությունները։ 2001-2004 թվականներին եղել է Տալլինի քաղաքապետը։ Նույն պաշտոնը ստանձնել է նաև 2007 թվականին։
Մահացել է հայտնի ռուս կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևը