Հունվարից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Պապիկյան

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։
Պապիկյանը հայտնել է, որ առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։
«Ի թիվս այլ որոշումների՝ հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը»,–գրել է Պապիկյանը։
Նրա նշել է, որ այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։ Բացի այդ, հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը։
Պապիկյանը հայտնել է, որ բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ։
Միաժամանակ, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ պետք է արձանագրել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի կանոնադրությունը փոխվեց և կառավարումը կենտրոնացվեց օրվա իշխանության ձեռքում.
«Որոշմանը դեմ քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի միայն ուսանող անդամները, կրկնում եմ՝ միայն ուսանողները, իսկ տարիներ շարունակ բուհական ինքնավարության կարևորության մասին թմբկահարողները կլռեն, որպեսզի շարունակեն պաշտոններ զբաղեցնել»։