Դեկտեմբերը հեռանում է առանց ձյան. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայւոթյունը։
Հաղորդագրության համաձայն` մինչև դեկտեմբերի 31-ը գիշերները և առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ:
Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում