Թուրքիան մտադիր է սևծովյան գազը մարտի վերջին միացնել ազգային համակարգին

Թուրքիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ Սև ծովի հանքերում գազի ընդհանուր պաշարները հասել են 710 մլրդ խմ–ի և գնահատվում են 1 տրիլիոն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Սևծովյան գազը երկրի ազգային համակարգ կմտնի մարտի վերջին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Սև ծովում գազի 58 մլրդ խմ պաշարով նոր հանքավայր է հայտնաբերվել, Սևծովյան հանքերում գազի ընդհանուր պաշարը հասել է 710 մլրդ խմ–ի և գնահատվում է 1 տրիլիոն դոլար։
Ինչպես նշել է Դոնմեզը, հորատման աշխատանքները ծովի հատակին շարունակվում են, 50 նավ է ներգրավվել։
«Փորձարկվում է այն գիծը, որով գազը ափ է դուրս բերվելու։ Մյուս կողմից, մենք 80%–ով ավարտել ենք ցամաքում շահագործման օբյեկտի շինարարությունը։ Առաջին փուլում օրական 10 մլն խմ գազ է վերամշակվելու։ Գազը համակարգին կմիացնենք մարտի վերջին», – ասել է նախարարը։
Ավելի վաղ հայտնիր էր դարձել, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովում Սաքարյա հանքից 540 մլրդ խմ գազի արդյունահանման և տեղափոխման նախագծում։ Նախատեսվում է առաջին գազը հանքից Թուրքիա հասցնել 2023 թվականին։ Կանխատեսումների համաձայն` Սաքարյան առավելագույն արդյունահանման ռեժիմի կհասնի 2026 թվականին։