Սերբերը նոր բարիկադներ են տեղադրել Կոսովոյի հյուսիսում. կադրեր

Կոսովոյի ոստիկանությունը բուլդոզերներ և էքսկավատորներ է վարձել բարիկադները քանդելու համար։
Sputnik
Սերբերը նոր բարիկադներ են տեղադրել Միտրովիցայում այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ 1500 «Կոսովոյի անվտանգության ուժեր» կարող են ներխուժել Կոսովոյի և Մետոհիայի հյուսիս:
Ինչպես հայտնում է RT-ն Բալկաններում, Կոսովոյի ոստիկանությունը բուլդոզերներ ու էքսկավատորներ է վարձել բարիկադները քանդելու համար։
Սերբիան ուզում է զորախումբ մտցնել Կոսովո. ՆԱՏՕ–ի առաքելությանը հայց է ուղարկվել
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգրադը պատրաստ է միջամտել Պրիշտինայի ուժային գործողության դեպքում։ Սերբիայի բանակը պաշտոնապես բերվել է լիակատար մարտական պատրաստության։
Հիշեցնենք, որ Կոսովոյում և Մետոհիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի սերբերը բարիկադներ են կանգնեցրել նահանգի հյուսիսում գտնվող մայրուղիներում՝ բողոքելով Պրիշտինայի գործողությունների դեմ։