ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հունվարի 3-ից 5-ը չեն գործի

Պետական եկամուտների կոմիտե. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։
Գերատեսչությունում իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։
Նշենք, որ հարկային հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին որոշումը կայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2010թ.–ի փետրվարի 8–ի հրամանով` հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը պարզեցնելու և հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումը ավտոմատացնելու նպատակով։