ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 1976 թվականին ծնված Ա.Խ–ն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
«2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ–ում պատիժ կրող դատապարտյալ Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,– ասաց Նավիկյանը:
Նա հայտնեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը: