ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մեղրիում դեկտեմբերին մանուշակներ են ծաղկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նաև լուսանկար է հրապարակել։ Կադրում Սուրենյանը ձեռքում պահել է մանուշակների փունջը։
«Մեղրի, դեկտեմբեր, մանուշակ․․․», - գրել է Գագիկ Սուրենյանը։
Լուսանկարը զարմացրել ու հիացրել է Սուրենյանի էջի հետևորդներին։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
««Գորիսը խասյաթ ա սարքել, կրկնվում ա», «Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում դեկտդմբերի 25–ին խատուտիկ է ծաղկել», «Երևանի Թումանյանի այգում էլ խնձորենին է ծաղկել»»,–գրել են նրանք։
Նշենք, որ գրեթե մեկ ժամում տեսանյութն ավելի քան 2800 օգտատեր է հավանել, հարյուրավորները վերահրապարակել են լուսանկարը։