Դեկտեմբերի 31–ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: . Արխիվային լուսանկար
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի տոնի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ին արտակարգ ռեժիմով կաշխատի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Միայն դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մնացած օրերին մետրոպոլիտենը կաշխատի բնականոն ռեժիմով՝ առավոտյան ժամը 07.00–ից մինչև 23.00–ն։