Մահացել է երաժիշտ, Ալսուի և Ժասմինի երգերի հեղինակ Ալեքսանդր Շևչենկոն

Շևչենկոյի մահվան պատճառ է դարձել թրոմբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ռուսաստանցի երաժիշտ, բազմաթիվ երգերի հեղինակ Ալեքսանդր Շևչենկոն։ Այս մասին հայտնում է aif.ru–ն։
Կոմպոզիտորը հանկարծամահ է եղել, նա 61 տարեկան էր։ Մահվան պատճառը թրոմբոէմբոլիան է։
Ալեքսանդր Շևչենկոն ծնվել է 1961 թվականի հուլիսի 22-ին։ Իր առաջին երգը գրել է 12 տարեկանում, ավելի ուշ եղել է «Ֆաետոն», «Ֆրիզբի» և «Դեժա–վյու» խմբերի անդամ։ 1990-ականներին Շևչենկոն ուժերը փորձել է որպես պրոդյուսեր, ինչպես նաև սկսել երգեր գրել այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Ալսուն, Ժասմինը, Ալյոնա Սվիրիդովան, Իրինա Ալեգրովան, Դանկոն։ 1997 թվականին երաժիշտն արժանացել է «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ուզում ես» մրցանակի։
Դանակահարել են BMX հեծանվավազքի Ռուսաստանի չեմպիոն Վլադիմիր Լևինին. նա մահացել է
1989-1991 թվականներին Շևչենկոն նաև «Զոդչիե» խմբի մենակատար է եղել։ Խումբը լքելուց հետո որպես կատարող սկսել է հանդես գալ միայնակ։