Կոտայքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Աբրահամյանը՝ իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Արզնու խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Դեպքի փաստով Գ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։