Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյան
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդ հորիզոնականում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։
20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։