ԱՄՆ-ում սառնամանիքների և ձնաբքի զոհերի թիվը հասել է 34-ի

Ձնաբուքը հսկայական տարածք է ընդգրկել` ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գտնվող Մեծ լճերից մինչև ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով անցնող ՌԻՈ Գրանդե գետը։
Sputnik
ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի զոհերի թիվը հասել է 34-ի։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է NPR-ը։
«Սպասվում է, որ ձնաբուքն ավելի շատ կյանքեր կխլի, քանի որ որոշ բնակիչներ ծուղակում են հայտնվել տների ներսում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձնաբուքն աննախադեպ մեծ տարածք է ընդգրկել` ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գտնվող Մեծ լճերից մինչև ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով անցնող ՌԻՈ Գրանդե գետը։
ԱՄՆ–ն հայտնվել է 2 տարերքների՝ ձնաբքի ու սարսափելի շոգի ճիրաններում. լուսանկար Սուրենյանից
Դեկտեմբերի 25-ին վատ եղանակի պատճառով ավելի քան 1,7 հազար ավիաչվերթ է չեղարկվել, առանց էլեկտրականության և ջեռուցման է մնացել շուրջ 200 հազար սպառող: