ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 50-ի

Նյու Յորք
Նյու Յորքում ավելի քան մեկ մետր ձյուն է տեղացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում առնվազն 50 մարդ է մահացել ձնաբքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «NBC News» հեռուստաալիքը։
Մահացածների ամենամեծ թիվը` 14 մարդ, գրանցվել է Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում, որտեղ ավելի քան մեկ մետր ձյուն է տեղացել։
«Առավոտվա դրությամբ` ձնաբուքը առնվազն 50 մարդու կյանք է խլել․․. Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին», - հայտնել է հեռուստաալիքը։
Բուֆալոյի ոստիկանության փոխանցմամբ՝ մահացածներին հայտնաբերում են փողոցներում ու մեքենաներում։