Մահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին

Ֆրանկո Ֆրատինի. Արխիվային լուսանկար
Ֆրանկո Ֆրատինին քաղցկեղ ուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի պետական խորհրդի նախագահ և նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին մահացել է 65 տարեկանում։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։
Մամուլի փոխանցմամբ` նա քաղցկեղ ուներ և մահացել է Հռոմի Gemelli հիվանդանոցում։
Մասնագիտությամբ իրավաբան Ֆրատինին արտգործնախարար է եղել 2002 թվականի նոյեմբերից մինչև 2004 թվականի նոյեմբեր և 2008 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր՝ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում։ Նա զբաղեցրել է նաև պետական կառավարման հարցերով նախարարի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնները։
Այս տարվա հունվարից Ֆրատինին ղեկավարում էր Իտալիայի պետական խորհուրդը։