Հայաստանում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 25-29-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նշված ժամանակահատվածում Երևանում գիշերը և առավոտյան մառախուղ կլինի: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 5-7 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։
Եղանակը Հայաստանում