Հայաստանի բնակիչների 54%-ը հակառուսական պատժամիջոցներին բացասական է վերաբերվում. հարցում

Հարցվածների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդում են Հայաստանի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի բնակիչների մոտ 54% - ը բացասաբար է վերաբերվում հակառուսական պատժամիջոցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG ընկերությունը։
Հարցվածների 22,3% – ը պատժամիջոցներին ավելի շուտ բացասական է վերաբերվում, 31,5% -ն առհասարակ բացասական է վերաբերվում, 17,8% - ը դրական է վերաբերում, իսկ 19,9% - ը՝ ավելի շուտ դրական, քան բացասական։ Հարցվածների 8,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Բացի այդ, հարցվածների 78,2 տոկոսը կարծում են, որ պատժամիջոցները ազդում են Հայաստանի վրա։
Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը, ապա հարցման մասնակիցների 25,9 տոկոսը կարծում է, որ այն կավարտվի Ուկրաինայի պարտությամբ, 9,5 տոկոսը ՝ Ռուսաստանի պարտությամբ, եւս 48,4 տոկոսը վստահ է, որ ակնհայտ հաղթող չի լինի: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 16,2 տոկոսը ։
Շուրջ 63%-ը համաձայն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, իսկ հարցվածների 24,6% - ը համաձայն չէ այդ պնդման հետ: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ամբողջությամբ կամ ավելի շուտ արդարացված են համարում հարցվածների 20,5 տոկոսը։
Իսկ հարցման մասնակիցների ավելի քան 75% - ը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին Հայաստան։
Նշենք, որ հարցումը անցկացվել է հեռախոսով, 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 10-ը։ Մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ։