Ուկրաինական զինուժը կրկինը գնդակոծել է Դոնեցկը

Քաղաքի ուղղությամբավելի քան 35 արկ է արձակվել։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից երեք անգամ գնդակոծել են Դոնեցկը։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 11:55-ին հարվածներ են հասցվել քաղաքի Պետրովսկի և Կիրովի շրջաններին:
Միայն այդ ընթացքում Դոնեցկի ուղղությամբ տասը արկ է արձակվել, ընդհանուր առմամբ` 35 արկ։
ԱՄՆ-ն Ուկրաինայում վտանգավոր վարակների փորձեր է անցկացրել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 302-րդ օրը։