Շարունակում ենք հավատալ. Պելեի դուստրը՝ աշխարհի եռակի չեմպիոնի առողջության մասին

Պելե
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, նրան պալիատիվ օգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դուստրը՝ Քելլի Քրիստինա Նասիմենտոն, հայտարարել է, որ հայտնի ֆուտբոլիստի ընտանիքը շարունակում է հավատալ, որ նա կկարողանա ապաքինվել:
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ է զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ունի։

«Մենք շարունակում ենք այստեղ մնալ՝ պայքարելով և հավատալով։ Եվս մեկ գիշեր միասին»,- սոցիալական ցանցում գրել է Քելի Քրիստինա Նասիմենտոն։

Պելեին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Հաղորդվում է, որ Պելեին հիվանդանոց են տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար: Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։
«Այնքան էի ուզում, որ դեռ չեմ ընկալում». Մեսսիի գրառումն ինստագրամյան ռեկորդ է սահմանել
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել է երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է