Երևանի կենտրոնում «Toyota Prius»–ը 5 ավտոմեքենայի է բախվել. վարորդը հիվանդանոցում է

ՃՏՊ
48-ամյա վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 24-ին` ժամը 00։44-ին։
Վնասված մեքենաներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «BMW», «Ford Focus», «Mercedes-Benz C 300» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև անցել հանդիպակաց գոտի և բախվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ․)։
Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար պատիժ սահմանված չէ. Քեյանը` ավտովթարների մասին
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան, շտապօգնության աշխատակիցների հետ Հ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: