Շենգավիթում ապամոնտաժել են ապօրինի շինությունները

Տեսանյութում երևում է, թե ինչպես է էքսկավատորը քանդում շինությունների պատերը։
Sputnik
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանի հրապարակած տեսագրությունում երևում է, թե ինչպես է էքսկավատորը քանդում շինությունների պատերը։
«Ես հո տեռորիստ չե՞մ` սենց գալիս եք ու տանում». փողոցային առևտրի դեմ պայքարի երկու կողմը