ՌԴ–ն ու Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ

Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետի խոսքով` լավ հեռանկարներ կան Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը մշակել են երկու երկրների միջև բիզնես համագործակցության թվային հարթակ, որը ներկայացվել է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են խաղաղ ատոմի օգտագործման նոր հնարավորությունները. Օվերչուկ
«Մենք շատ լավ հեռանկարներ ունենք Ռուսաստանի և Հայաստանի բիզնեսների միջև համագործակցության շղթաներ ստեղծելու համար, հատկապես փոքր և միջին բիզնեսի միջև կապերի զարգացման առումով: Արդեն ստեղծվել է թվային հարթակ, որը թույլ է տալիս էապես պարզեցնել և ավտոմատացնել այդ կապերը։ Այսօր այստեղ նման շնորհանդես է տեղի ունեցել»,- ասել է Օվերչուկը միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ։
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականը՝ Ալեքսեյ Օվերչուկը։ Քննարկումներից հետո կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի XXI նիստի ամփոփիչ արձանագրությունը։ Այնուհետև տեղի է ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված փոստային նամականիշերի մարման արարողությունը։
ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկում են դպրոցների համար ռուսաց լեզվի համատեղ դասագիրք մշակելու հարցը