Մեքենա է պայթել Մելիտոպոլի կենտրոնում գտնվող Գորկու այգու դիմացի կայանատեղիում։ Երկու մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Երկու մարդ տուժել է, զոհերի մասին տեղեկություններ չկան», - ասել է նա:
Վլադիմիր Ռոգովի խոսքով՝ Մելիտոպոլի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունը ահաբեկչության հետևանք է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 301-րդ օրը։