2 մարդ զոհվել է, մի քանիսը` վիրավորվել Փարիզում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ 60-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում, Փարիզի 10-րդ շրջանում։ Կրակողը ձերբակալվել է։
Հեռուստաալիքը տվյալներով` հրաձգության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է։ Արարքի դրդապատճառները հայտնի չեն։