«Մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ–ի առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ` Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը թվարկեց նաև առաջարկները, որոնք ամիսներ առաջ ներկայացվել են Ադրբեջանին։
«Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել։ Նաև փոխանցել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ մեր առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցվել նաև սահմանային անվտանգության երաշխավորման մասին առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք տացել»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, և ՀՀ դիրքորոշումն ամփոփոխ է` Ադրբեջանը պետք է լքի ՀՀ օկուպացված տարածքները։
Փաշինյանը հավելեց, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն այս ընթացքում շարունակում է ՀՀ–ին իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրելու փորձեր անել, սակայն նման փորձերը սին են և հիմնազուրկ։
ԼՂ–ում առաջին անհրաժեշտության ապրանքների ու պարենի դեֆիցիտ է նկատվում. Փաշինյան