Երևանում հացի արտադրամասն աշխատել է խախտումներով. արտադրական գործունեությունը կասեցվել է

Երևանում հացի արտադրամասն աշխատել է խախտումներով
Արտադրամասում արձանագրված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Երևանում հացի արտադրամասն աշխատել է խախտումներով
Ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։ Մասնավորապես, արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ չեն պահվել մաքուր ու նորոգ վիճակում, արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, իսկ սալիկները եղել են պոկված։ Բացի այդ, բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց, իսկ արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
1 / 2

Երևանում հացի արտադրամասն աշխատել է խախտումներով

2 / 2

Երևանում հացի արտադրամասն աշխատել է խախտումներով