Մեդվեդևը և Սի Ծինպինը բանակցություններ են վարել Պեկինում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը Չինաստանի առաջնորդի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Sputnik
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Պեկին, որտեղ հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։
ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրել են համագործակցության պլանը
Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակության գլխավորությամբ դեկտեմբերի 20-21-ը պաշտոնական այցով Պեկին այցելել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հրավերով:
«Մենք քննարկել ենք երկու կառավարող կուսակցությունների ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և «Եդինայա Ռոսիայի» միջև փոխգործակցության հարցեր։ Քննարկել ենք նաև երկկողմ համագործակցության, Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության հարցերը բոլոր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, արդյունաբերական կոոպերացիան։ Մենք քննարկեցինք միջազգային հարցեր, ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը», - հայտարարել է Մեդվեդևը իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Նա նշել է, որ բանակցությունները շատ օգտակար էին։
Սի Ծինփինի հետ բանակցությունները դարձել են Ռուսաստանի և Չինաստանի երկու կառավարող կուսակցությունների առաջնորդների առաջին դեմ առ դեմ շփումը համավարակի սկսվելուց հետո, ինչպես նաև 2022 թ.–ի հոկտեմբերին Չինաստանի կոմկուսի 20-րդ համագումարի անցկացումից հետո:
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը