Հրաշալի քաղաք է, ես սիրահարվեցի. Գյումրին ու Վոլոգդան դարձան քույր քաղաքներ

ՀՀ Գյումրի և ՌԴ Վոլոգդա քաղաքների միջև այսօր ստորագրվեց քույր քաղաքների համաձայնագիր
Վոլոգդայի քաղաքապետն առաջարկեց մոտ ապագայում հանդիպում կազմակերպել գործարար շրջանակների համար, ինչը ոլորտի զարգացմանն ուղղված հիմք կարող է դառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Գյումրի և ՌԴ Վոլոգդա քաղաքների միջև այսօր ստորագրվեց քույր քաղաքների համաձայնագիր: Այն ստորագրեցին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովը։
Գյումրու քաղաքապետը, կարևորելով այս համագործակցությունը, հույս հայտնեց, որ փաստաթղթային այդ վավերացումը գործնական քայլերի նախահիմք կդառնա։ Ի դեպ, Վոլոգդան դարձավ Գյումրու 20-րդ քույր քաղաքը:
«Գյումրին մշակութային հետաքրքիր դիմագիծ ունեցող, սպորտի ու զբոսաշրջության, ՏՏ քաղաք է: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների շարունակականությանը: Հուսով եմ նաև, որ ակտիվ համագործակցություն կստեղծվի տնտեսական, առևտրի, կրթության, քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում»,-իր խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը:
Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովն իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով` ասաց, որ ուրախ կլինի հյուրընկալել Գյումրիի պատվիրակությանը Վոլոգդայում: «Գյումրիին մեզ հիացրեց իր գեղեցկությամբ, մաքրությամբ ու մարդկանցով: Սա հրաշալի քաղաք է: Ես սիրահարվեցի այս քաղաքին: Վոլոգդան ևս մշակութային ու պատմական քաղաք է: Վստահ եմ, որ տնտեսական լավ համագործակցության հիմք ենք դնում այս հուշագրով»,-նշեց Սերգեյ Վորոպանովը։
ՀՀ Գյումրի և ՌԴ Վոլոգդա քաղաքների միջև այսօր ստորագրվեց քույր քաղաքների համաձայնագիր:
Նա առաջարկեց մոտ ապագայում հանդիպում կազմակերպել գործարար շրջանակների համար, ինչը ոլորտի զարգացմանն ուղղված հրաշալի հիմք կարող է լինել։
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապն այցելեց Գյումրի