ՌԴ նախագահը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

Ռուսաստանի բարձրագույն պետական մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան դահլիճում:
Sputnik
RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՌԴ Պատվո շքանշանով: Մրցանակը Մարգարիտա Սիմոնյանին Կրեմլում հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը բարձր պարգևներ է հանձնել նաև ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ Դենիս Պուշիլինին, Լեոնիդ Պասեչնիկին, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկիին և Վլադիմիր Սալդոյին: Նրանք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդաստիճանի շքանշաններով։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բարձրագույն աստիճանի շքանշանի են արժանացել Սարովում Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի պատվավոր գիտական ղեկավար Ռադի Իլկաևը, մետրոպոլիտ Յուվենալին (Պոյարկով), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը:
Լրագրող, «WarGonzo» նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը, Առաջին ալիքի թղթակից Իրինա Սոկիրկոն արժանացել են Արիության շքանշանի։
Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Սբերբանկի գիտական մրցանակին է արժանացել